Բացահայտիր Տավուշը. «Գոմաձոր» գյուղատեղիի վաղմիջնադարյան հուշարձանը

· Տավուշի Մարզ

Բացահայտիր Տավուշը. «Գոմաձոր» գյուղատեղիի վաղմիջնադարյան հուշարձանը

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թեղուտ թաղամասից մոտ 5 կմ հյուսիս-արևելք՝ Աղստև գետի աջ ափին, գտնվում է պատմական կարևոր արժեք ներկայացնող տարածք։ Այստեղ տեղակայված «Փիշիկ» գյուղատեղիից 2-3 կմ հյուսիս-արևմուտք՝ անտառի խորքում, տարածվում է «Գոմաձոր» պատմական գյուղատեղին։ 

Այս վայրում պահպանվել են 5-6-րդ դարերով թվագրվող վաղմիջնադարյան կառույցի հիմնապատերը։

Դրանք վկայում են, որ դեռևս վաղ քրիստոնեական շրջանում Աղստևի հովտի անտառային հատվածները եղել են բնակեցված և ունեցել են հոգևոր ու աշխարհիկ կյանք։

Չնայած դարերի ընթացքում շինությունը ենթարկվել է ավերածությունների, պահպանված հիմքերը կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանի հնագիտական ու պատմական ժառանգության ուսումնասիրման համար։ 

Կոորդինատներ․ 40°44'25" N 44°55'10" E (Թեղուտ, Դիլիջան)