Հայաստանում հողերի մինչև 60-70 տոկոսը ենթակա է դեգրադացման. թեժ կետերը գնահատվել են Տավուշի և Շիրակի մարզերում

· Տավուշի Մարզ

Հայաստանում հողերի մինչև 60-70 տոկոսը ենթակա է դեգրադացման. թեժ կետերը գնահատվել են Տավուշի և Շիրակի մարզերում

armenpress.am Երկրագնդի ցամաքային տարածքի արդեն մոտ 40 տոկոսը համարվում է դեգրադացված, ինչն ուղղակիորեն ազդում է աշխարհի բնակչության գրեթե կեսի՝ շուրջ 3.2 միլիարդ մարդու կյանքի որակի վրա։

Հայաստանում նույնպես կան համայնքներ, որտեղ չմշակվող հողերի քանակը զգալի է և խնդիրը դրված է սրությամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ, Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Հակոբյանը։

«Հայաստանում հողերի 60-70 տոկոսը ենթակա է դեգրադացման, առավել ինտենսիվ դեգրադացված է մոտ 19,5 տոկոսը։ Թեժ կետերը գնահատվել են Տավուշի, Շիրակի մարզերում։

Պատճառները տարբեր են՝ թե՛ անտրոպոգեն՝ մարդածին գործոնով, և թե՛ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված։ Հասարակության պատասխանատվության և գիտակցության արդյունքում է հնարավոր հասնել գործնականում շոշափելի արդյունքի։ Հայաստանը հանդիսանում է բնակավայր, ինչպես նաև միգրացիոն ուղի հարուստ կենսաբազմազանության համար, հետևաբար հողերի պահպանությունը կարևոր է ոչ միայն մարդկանց սոցիալական բարեկեցության, այլև կենսաբազմազանության պահպանության տեսանկյունից»,- նշեց Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ՝ բնական պատճառը կլիմայական տատանումներն են, գոլորշիության մեծացումը, ջրհեղեղների կամ երաշտների ավելի ահագնացումը։ Երկարատև երաշտները կարող են նպաստել հողերի դեգրադացմանը, ուժեղ քամիների արդյունքում հողերի էրոզացվածությունը նույնպես հանգեցնում է դեգրադացիայի։

«Իսկ մարդկային միջամտության պատճառներից կարելի է առանձնացնել ակտիվ քաղաքաշինությունը, արոտավայրերի գերարածեցումը, անտառահատումները, հողային ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումը կամ չմշակված հողերը։ Սակավաջրությունը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում դարձել է մեծ խնդիր՝ կապված գոլորշիացման արագացման և գլոբալ տաքացման հետ։ Հայաստանը նույնպես բախվում է այդ մարտահրավերներին, հետևաբար մենք Հայաստանում ունենք որոշ հատվածներ, որտեղ արդեն արգելված է նոր արտեզյան հորերի շահագործումը»,- նշեց Հակոբյանը։

Ըստ նրա՝ դեգրադացիայի հիմնական պատճառներից մեկը Հայաստանում արոտավայրերի գերարածեցումն է։ Ներկայումս մշակվում են արոտավայրերի կառավարման պլաններ համայնքների համար՝ ելնելով յուրաքանչյուր համայնքի առանձնահատկություններից, ինչը հնարավորություն է տալիս առավել կայուն օգտագործել արոտավայրերը, որոնք շատ կարևոր դեր ունեն ոչ միայն հողերի տեսանկյունից, այլև հարուստ կենսաբազմազանության օջախներ են։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում