«Դիլիջանում մեկնարկել է գյուղատնտեսության տեխնիկական վերազինման և աջակցության դրամաշնորհային ծրագրի ներկայացումը». Դիլիջանի համայնքապետարան

· Դիլիջան

«Դիլիջանում մեկնարկել է գյուղատնտեսության տեխնիկական վերազինման և աջակցության դրամաշնորհային ծրագրի ներկայացումը». Դիլիջանի համայնքապետարան

Հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ ապրիլի 29-ին՝ ժամը 14:00-ին, Դիլիջանի համայնքապետարանում տեղի կունենա «Հայաստանի չորային գոտիներին և անտառային պահպանվող տարածքներին հարակից համայնքների հողահեն հարմարվողականության կարողությունների հզորացում նախորդ ծրագրի հաջողված մեխանիզմների կրկնօրինակման և ընդլայնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի ներկայացումը։

Այն իրականացվում է Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի կողմից։

Ծրագիրը նախատեսում է գործնական աջակցություն և տեխնիկական վերազինում համայնքների համար.

- Գյուղատնտեսական աջակցություն. Կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի և նոր պտղատու այգիների հիմնում:

- Տեխնիկական դրամաշնորհներ. Արևային չորանոցների տրամադրում (40 շահառու) և թեթև, չջեռուցվող ջերմոցների կառուցում (40 շահառու):

- Էներգախնայողություն. Ագրովոլտային (արևային) կայանների տեղադրում և ոռոգման արևային պոմպերի ներդրում:

- Ենթակառուցվածքներ. Արոտավայրերի վերականգնում և դաշտային ճանապարհների նորոգում:

- Ուսուցում. Ֆերմերային դպրոցների միջոցով անվճար խորհրդատվություն և փորձի փոխանակում:

Հանդիպման ընթացքում կներկայացվեն ծրագրից օգտվելու պայմանները, շահառուների ընտրության կարգը և իրականացման ժամկետները:

Բաց մի՛ թողեք ձեր տնտեսությունը զարգացնելու այս հնարավորությունը: