«Փայտածխի արտադրամասերն աղտոտում են բնությունը». Ոսկան Սարգսյան

· Տավուշի Մարզ

«Փայտածխի արտադրամասերն աղտոտում են բնությունը». Ոսկան Սարգսյան

Kentron.am -ը գրում է.

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշի մարզում գործում է փայտածխի 80 արտադրամաս:

Տավուշում փայտածխի արտադրամասերի մեծ մասը մետաղյա կիսված մեծ տակառ է, որտեղ վառելափայտը մարմանդ ծխեցնում, ածուխ են ստանում: Այդ արտադրամասերը խախտում են բնապահպանական չափանիշները, աղտոտում մթնոլորտը, շրջակա միջավայրը:

Տավուշի մարզի անտառներում ապօրինաբար հատված վառելափայտի մեծ մասը իրացվում է մարզի փայտածխի արտադրամասերում: Իշխանության բարձր հովանու ներքո փայտածխի 80 արտադրամասերն աղտոտում են բնությունը, իսկ իշխանությունը Երևանում բնապահպանական մեծ համաժողով է անցկացնում»: