Բացահայտիր Տավուշը. Այգեձորի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին․ Տավուշի մարզի վաղմիջնադարյան կոթողը

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին միջնադարյան հայկական եկեղեցի է Հայաստանի Տավուշի մարզի Այգեձոր գյուղում՝ Ախանջա գետի աջափնյա բարձրադիր հարթության վրա։ Տաճարը կառուցվել է V-VI դարերում (6-րդ դար)։
Այն ընդգրկված է Այգեձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում որպես պետության կողմից պահպանվող պատմամշակութային արժեք։
Եկեղեցու համալիրի մաս է կազմում նաև հարակից պատմական գերեզմանոցը։ Ներկայումս հնագույն այս սրբատեղին գտնվում է կիսավեր վիճակում։
Կոորդինատներ․ 40°49'15" N, 45°24'12" E (Այգեձոր)