Բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում և արդիականացում Դիլիջան համայնքում. Դիլիջանի համայնքապետարան

· Տավուշի Մարզ

Բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում և արդիականացում Դիլիջան համայնքում. Դիլիջանի համայնքապետարան

Դիլիջանում 2021–2026 թվականներին հիմնանորոգվել և արդիականացվել է 26 բազմաբնակարան շենքի տանիք՝ շուրջ 920 միլիոն դրամի ներդրմամբ։

Բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգումն ու էներգաարդյունավետ արդիականացումը համայնքի բնակիչների կենսապայմանների բարելավմանն ուղղված կարևոր աշխատանքներից են։ Վերջին տարիներին Դիլիջանում այս ուղղությամբ իրականացվել են ինչպես պետական և համայնքային համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրեր, այնպես էլ համայնքային բյուջեի միջոցներով աշխատանքներ։

2021 թվականին Դիլիջան քաղաքում 11 բազմաբնակարան բնակելի շենքում իրականացվել են վերանորոգման և էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքներ՝ համայնքային, պետական բյուջեների և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ։ Աշխատանքների շրջանակում ներառվել են նաև տանիքների արդիականացման աշխատանքներ։

2023 թվականին սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել են Մյասնիկյան 76 և 78, Գետափնյա 76, Շահումյան 12, Շամախյան 1Ա և 1Բ հասցեների բազմաբնակարան շենքերի տանիքները։

2024 թվականին աշխատանքները շարունակվել են երկու ուղղությամբ։ Համայնքային ծրագրով հիմնանորոգվել է Գետափնյա 72 շենքի տանիքը, իսկ սուբվենցիոն ծրագրով՝ Գայի 84, Գետափնյա 74, Մյասնիկյան 84, Օրջոնիկիձեի 77 և Շամախյան 2Ա հասցեների շենքերի տանիքները։

2026 թվականին տանիքների հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում Բարեկամության 3, Կալինինի 87 և Գետափնյա 68 հասցեներում։

Այս ծրագրերի արդյունքում ոչ միայն վերանորոգվել են շենքերի տանիքները, այլև բարելավվել են բնակիչների բնակության պայմանները, նվազեցվել են եղանակային ազդեցություններից առաջացող խնդիրները և բարձրացվել շենքերի էներգաարդյունավետության մակարդակը։