Քրեական և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից ապրիլի 27-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը մարտի 28-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։