Տավուշի մարզպետը տեղյակ չէ, որ ադրբեջանցի հովիվ է հատել սահմանը Բերդի ուղղությամբ

· Տավուշի Մարզ

Տավուշի մարզպետը տեղյակ չէ, որ ադրբեջանցի հովիվ է հատել սահմանը Բերդի ուղղությամբ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ որևէ տեղեկություն չունի ադրբեջանցի հովիվի՝ Տավուշի սահմանը հատելու մասին:

Նա հորդորեց դիմել իրավապահ մարմիններին:

24News-ը կապ հաստատեց նաև Բերդի համայնքապետարանի հետ: Մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ պաշտոնական որևէ տեղեկատվություն չունեն:

«Եթե որևէ պաշտոնական ինֆորմացիա լինի, ապա բոլորը կտեսնեն մեր պաշտոնական էջում»,-նշեցին համայնքապետարանից:

Ավելի վաղ 5tv.am-ը գրել էր, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը:

«Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են, և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է»,-գրել է 5tv.am-ը։