Ով է հայտնաբերել ադրբեջանցի հովվին. նոր մանրամասներ

· Տավուշի Մարզ

Ով է հայտնաբերել ադրբեջանցի հովվին. նոր մանրամասներ

«News.5tv.am»-ին ադրբեջանցի հովիվի՝ Հայաստանի սահմանը հատելու դեպքի մասին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Տավուշից քիչ առաջ մեզ հայտնեցին, որ նրան հայտնաբերել է հայ հովիվը, ապա նրան հանձնել հայ դիրքապահներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բերդի շրջանում խոսում են, որ ադրբեջանցի հովիվը Հայաստան է անցել քաղաքական ապաստարան խնդրելու նպատակով:

Դեպքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար մենք գրավոր հարցում ենք ուղարկել ԱԱԾ, որին պատասխան դեռևս չենք ստացել: