«Վայ այն քաղաքական ուժին, որը մտածում է՝ երկրի անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Արարատ Միրզոյան

· Տավուշի Մարզ

«Վայ այն քաղաքական ուժին, որը մտածում է՝ երկրի անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Արարատ Միրզոյան

«Վայ այն քաղաքական ուժին, որը մտածում է՝ երկրի անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է։ Այդպիսի բաներ կարող են լինել՝ իրենց կողմից էլ հովիվ կարող է մոլորվել, մեր կողմից էլ։ Խաղաղության հաստատումից հետո էլ, առաջ էլ լինում են այդպիսի դեպքեր։ Եվ փառք Աստծո, երկու կողմերն էլ այդպիսի դեպքերին կառուցողական են վերաբերվում, օգնում են, վերադարձնում են»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզում ադրբեջանցի հովվի կողմից սահմանը հատելու մասին տեղեկությանը։