Կիրանցի, Աճարկուտի, Լուսաձորի, Ակնաղբյուրի դպրոցները խոշորացվում են

· Տավուշի Մարզ

Կիրանցի, Աճարկուտի, Լուսաձորի, Ակնաղբյուրի դպրոցները խոշորացվում են

«News.5tv.am»-ի տեղեկություններով, ԿԳՄՍ նախարարությունը Տավուշի մարզի մի քանի գյուղերի դպրոցներ պատրաստվում է միացնել իրար, այսինքն՝ այդ գյուղերից որոշների դպրոցները ուղղակի կփակվեն: 

Մասնավորապես Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոցը,  Աճարկուտի հիմնական դպրոցը, Լուսաձորի հիմնական դպրոցը, Սայադ Մխիթարյանի անվան Ակնաղբյուրի հիմնական դպրոցը միացվում են, դրանց փոխարեն ստեղծվում են  «ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» և «ՀՀ Տավուշի մարզի «Լուսաձորի կրթահամալիր»  ՊՈԱԿ-ները: 

Ստացվում է, որ Աճարկուտ և Ակնաղբյուր գյուղերը դպրոց չեն ունենա: