Էլեկտրաէներգիայի անջատումներ Տավուշի մարզում ապրիլի 29-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00–12:00 Այրում քաղաք, Արճիս և Լճկաձոր գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–14:00 Հովք և Գոշ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Կամոյի և Աբովյան փողոցներ մասնակի,
11:00–15:00 Աչաջուր, Լուսաձոր, Լուսահովիտ, Ակնաղբյուր, Խաշթառակ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: