Հայաստանը 6,8 մլն դոլարի հայտ է ներկայացրել միջազգային կլիմայական հիմնադրամին՝ Լոռու և Տավուշի վերականգնման համար

· Տավուշի Մարզ

Հայաստանը 6,8 մլն դոլարի հայտ է ներկայացրել միջազգային կլիմայական հիմնադրամին՝ Լոռու և Տավուշի վերականգնման համար

Arka.am -ը գրում է.

Հայաստանը Կորուստների և վնասների արձագանքման միջազգային հիմնադրամին (FRLD) ներկայացրել է իր առաջին ֆինանսավորման հայտը՝ շուրջ 6,8 միլիոն դոլարի աջակցություն ներգրավելու նպատակով

Հայաստանը Կորուստների և վնասների արձագանքման միջազգային հիմնադրամին (FRLD) ներկայացրել է իր առաջին ֆինանսավորման հայտը՝ շուրջ 6,8 միլիոն դոլարի աջակցություն ներգրավելու նպատակով։

Ինչպես հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ֆինանսավորման ներգրավման աշխատանքները քննարկվել են ՀՀ ՇՄ նախարար, COP17-ի շրջանակում համաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանի և հիմնադրամի գործադիր տնօրեն Իբրահիմա Շեյխ Դիոնգի հանդիպման ժամանակ:

Ծրագիրն ուղղված է 2024 թվականի ջրհեղեղներից տուժած Լոռու և Տավուշի համայնքների, տրանսպորտային ենթակառուցվածքների ու գետամերձ էկոհամակարգերի վերականգնմանը և խոցելի բնակչության աջակցությանը։

«Մեր նպատակն է վերականգնման աշխատանքներին զուգահեռ ամրապնդել համայնքների դիմակայունությունը կլիմայական վտանգների նկատմամբ՝ միջազգային համագործակցությունը վերածելով մարդկանց և բնության համար շոշափելի արդյունքների»,- նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային ֆինանսավորման նշանակությունը կլիմայական վտանգների նկատմամբ դիմակայունության ամրապնդման և տուժած համայնքներին վերականգնման գործում:

Հայկական հայտի վերաբերյալ հիմնադրամի որոշման մասին տեղեկատվություն հաղորդագրության մեջ չի նշվում:

Մանրամասն սկզբնաղբյուր կայքում: