Տավուշի մարզը՝ COP17-ի Կանաչ գոտում․ մեկնարկել է «Դիլիջան կենսոլորտային տարածք»-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջադրման գործընթացը

· Տավուշի Մարզ

Տավուշի մարզը՝ COP17-ի Կանաչ գոտում․ մեկնարկել է «Դիլիջան կենսոլորտային տարածք»-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջադրման գործընթացը

Ejc.am-ը գրում է.

Հոկտեմբերի 19-30-ը Երևանում ընթացող ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Տավուշի մարզը յուրօրինակ մատուցմամբ ներկայացնում է իր տնտեսական, գյուղատնտեսական, մշակութային ներուժը:

 Տավուշյան տաղավարում ցուցադրված են մարզի բնության բարիքները՝ թարմ մրգեր, ընկուզեղեն, անտառային հատապտուղներ, չորացրած բույսեր, տնկիների տեսականի, ինչպես նաև ազգային էլեմենտներով ձևավորված տեղական արտադրանք։

 Համաժողովի շրջանակում՝ հոկտեմբերի 26-ին, տեղի է ունեցել «Շահագրգիռ կողմերի երկխոսություն. նպատակներից դեպի գործողություններ» խորագրով միջոցառումը, որով ազդարարվել է «Դիլիջան կենսոլորտային տարածք»-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջադրման գործընթացի մեկնարկը։

 Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են՝

• «Դիլիջան կենսոլորտային տարածք»-ի հայեցակարգն ու տարածքային բնահեն զարգացման մոդելը։

• ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և կենսոլորտը» (MAB) ծրագրի պահանջներն ու հիմնական սկզբունքները։

• Հաջորդ առանցքային քայլերը՝ կառավարման մոդելի, կառավարման պլանի, բիզնես պլանի և առաջադրման փաստաթղթերի մշակումը՝ նպատակ ունենալով 2027 թ․ սեպտեմբերին «Դիլիջան կենսոլորտային տարածք»-ը պաշտոնապես առաջադրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին։

Մարզի մասնակցությունն ապահովվել է Տավուշի մարզպետի աշխատակազմի և մարզային թիմի համատեղ ջանքերով։