Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզվող է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 28-ին Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 30-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 22-ից ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով․խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ։