Փոփոխությունը գալիս է քո համայնք. «Ուժեղ Հայաստան» դաշինք

«Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Տավուշի մարզում նախատեսված են մի շարք հանդիպումներ ընտրողների հետ։
Ըստ պաշտոնական ժամանակացույցի՝ մարզային այցելությունները մեկնարկվել են մայիսի 9-ից:
Դեպի Տավուշ այցելությունները կսկսվեն մայիսի 12-ից ` ընդգրկելով Կողբ, Նոյեմբերյան, Բերդ և Իջևան քաղաքները։ Հաջորդ օրը՝ մայիսի 13-ին, հանդիպումները կշարունակվեն Իջևանում և քարորզարշավի վերջին կանգառը կլինի Դիլիջան քաղաքը:
Հանդիպումների ժամերը կհստակեցվեն տեղական շտաբների կողմից։