Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին կրկին կբացի իր դռները. վերականգնման աշխատանքներն ավարտվել են

· Տավուշի Մարզ

Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին կրկին կբացի իր դռները. վերականգնման աշխատանքներն ավարտվել են

Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարի չորրորդ քառորդում, վերականգնվել է. այդ նպատակով պետությունը հատկացրել է ավելի քան 64 մլն դրամ։

«Շատ ուրախ եմ, որ վերաօծումից հետո եկեղեցին կսկսի գործել և կդառնա Կիրանցի համար հոգևոր կյանքի կենտրոն», ֊ ասում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։