«Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ-ԱԱԳ-2026»․ Դիլիջան

· Դիլիջան

«Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ-ԱԱԳ-2026»․ Դիլիջան

Մայիսի 11-16-ը Դիլիջանում տեղի կունենա «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ-ԱԱԳ-2026» գիտաժողովը, որի ընթացքում կներկայացվեն ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքները՝ նպատակ ունենալով խթանել գիտահետազոտական խմբերի միջև համագործակցությունը և նպաստել ՀՀ-ում ժամանակակից գիտական միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը։

Գիտաժողովի նպատակներին և միջգիտակարգային համագործակցության կարևորությանը Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդաշարի եթերում անդրադարձել են ԲԿԳԿ նախագահի տեղակալ Արթուր Մովսիսիյանը և Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Գևորգ Քառյանը: