Արդարությունը գալիս է.քարոզարշավի ժամանակացույց․«Միասնության թևեր» կուսակցություն

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր՝ մայիսի 12-ին, ժամը 11:00-ին, հանդիպումներ կիրականացվեն Տավուշի մարզի Դիլիջան համայնքում և հարակից գյուղերում։
«Արդարությունը գալիս է» կարգախոսի ներքո կուսակցության ներկայացուցիչները տեղում կծանոթանան բնակիչների խնդիրներին և կներկայացնեն իրենց նախընտրական ծրագիրն ու զարգացման տեսլականը։
Տավուշի մարզի այցը կարևոր փուլ է կուսակցության նախընտրական օրացույցում, որի նպատակն է ապահովել անմիջական երկխոսություն բնակչության հետ և քննարկել մարզային նշանակության առաջնահերթությունները։