Դիլիջանում ընթանում է «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովը

· Տավուշի Մարզ

Դիլիջանում ընթանում է «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովը

Դիլիջանում ընթանում է «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովը։ Միջոցառումը համախմբել է տարբեր ոլորտների գիտնականների՝ պետական ֆինանսավորմամբ իրականացվող հետազոտությունների արդյունքները ներկայացնելու նպատակով։

Գիտաժողովում ներկայացվում են մի շարք դրամաշնորհային ծրագրեր՝ առաջատար հետազոտությունների աջակցությունից մինչև գիտական խմբերի և լաբորատորիաների զարգացման ուղղություններ, ինչպես նաև նոր՝ նպատակային ծրագրեր, որոնք միտված են պետական կարիքներից բխող գիտական լուծումների մշակմանը։