Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերել

Մայիսի 15-ին ապօրինի զենք են հայտնաբերել Պարեկային ծառայության Տավուշի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: Հաղարծին գյուղի վերջնամասում նրանք կանգնեցրել են «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա, որում գտնվող պայուսակում նկատել են կտորի մեջ փաթաթված զենքի նմանվող առարկա։
34-ամյա վարորդը, սակայն, պայուսակը նետել է ճանապարհին։ 34-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը ներկայացվել են Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ատրճանակ: 34-ամյա վարորդը ձերբակալվել է։
Հանգամանքները պարզվում են: