Էլեկտրաէներգիայի անջատումներ Տավուշի մարզում մայիսի 18-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
10:00-12:00 Աչաջուր գյուղ՝ 1-ին փողոց մասնակի,
11:30-13:30 Դիլիջան քաղաք՝ Գետափնյա և Կալինինի փողոցներ մասնակի, Աղավնավանք գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։30-14։30 Դիլիջան քաղաք՝ Այգեգործների փողոց մասնակի,
12:30-14:30 Իջևան քաղաք՝ Խոզմարագ թաղամաս, Մետաղագործների փողոց մասնակի:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: