Էլեկտրաէներգիայի անջատումներ Տավուշի մարզում մայիսի 27-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00-13:00 Լուսաձոր, Լուսահովիտ, Ակնաղբյուր, Խաշթառակ գյուղեր, «Վարդապետյան» ընտանեկան բժշկության կենտրոն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
13:00-16:00 Դիլիջան քաղաք՝ Անդրանիկի, Արցախի փողոցներ, Շամախյան փողոց մասնակի,
16:00-16:30 Դիլիջան քաղաք՝ Մ. Գորկի և Մյասնիկյան փողոցներ մասնակի, 26 Կոմիսարների, Աղայան և Մանթաշյան փողոցներ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: