«Չարձագանքել +63, +212 կամ այլ միջազգային կոդերով համարներից հաղորդագրություններին». ՆԳՆ
· Հայաստան

ՆԳՆ-ից իրազեկում են.
«Կրկին անգամ հիշեցնում ենք՝ չարձագանքել +63, +212 կամ այլ միջազգային հեռախոսային կոդերով համարներից iMessage համակարգի միջոցով ՀՀ ՆԳՆ-ի կամ պետական այլ գերատեսչությունների անունից ուղարկվող հաղորդագրություններին:
Նման հաղորդագրությունները պարունակում են պետական մարմինների պաշտոնական կայքերին նմանվող ֆիշինգային հղումներ, որոնց միջոցով հանցավորները նպատակ են հետապնդում ձեռք բերել ձեր անձնական կամ բանկային տվյալները։
Հիշե՛ք՝ ՀՀ ՆԳՆ-ին պատկանում է roadpolice.amկայքը։ Այս հասցեն որևէ կերպ կրկնօրինակող այլ կայքերը (օրինակ՝ roadpolice. icu ) կեղծ են և որևէ առնչություն չունեն ՀՀ ՆԳՆ-ի հետ։
Նման հաղորդագրություն ստանալու դեպքում՝
• չբացեք հաղորդագրության մեջ նշված հղումները,
• ստուգեք տեղեկատվությունը միայն պաշտոնական աղբյուրներից,
• մի՛ տրամադրեք որևէ անձնական կամ բանկային տվյալ,
• անմիջապես արգելափակեք ուղարկող հեռախոսահամարը և նշեք այն որպես Spam/Junk»։