Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

· Տավուշի Մարզ

Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Տավուշ ՀԸ-ն գրում է.

Հայաստանի Հանրապետությունում ժամը 08:00-ից մեկնարկել է հերթական խորհդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին:

2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22734, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը՝ 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8:

Տավուշի մարզում ընտրության իրավունք ունի 101 695 քաղաքացի։

Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում գործում է 2005 տեղամաս, որից 93-ը Տավուշի մարզում։

Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են տեղական 71 լրատվամիջոցներ: Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։