Խախտումներն էական են. որոշ քաղաքական ուժեր անվստահություն ունեն իրենց հաղթանակի վրա». Գոհար Մելոյան
· Հայաստան

Ունենք հարյուրավոր արձանագրված խախտումներ, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը
«Մի շարք ընտրատեղամասերում արգելում են մեր վստահված անձանց մուտքը: Խախտումներն էական են, ինչը վկայում է այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր անվստահություն ունեն իրենց հաղթանակի վրա, փորձում են քաղաքացու կամքի վրա միջամտություն թույլ տալ»,- նշել է նա: