Դրամաշնորհային և ներդրումային հնարավորություններ սահմանամերձ համայնքներում գործող կազմակերպությունների համար

· Տավուշի Մարզ

Դրամաշնորհային և ներդրումային հնարավորություններ սահմանամերձ համայնքներում գործող կազմակերպությունների համար

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և գործընկեր կառույցները «EU4Dialogue – Phase II» ծրագրի շրջանակում հայտարարում են դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված սահմանամերձ և հակամարտությունից տուժած համայնքների կայուն, ներառական և նորարարական զարգացմանը։

Ծրագրի նպատակն է խթանել սոցիալ-տնտեսական զարգացումը, բարձրացնել համայնքների դիմակայունությունն ու համագործակցության մակարդակը՝ կիրառելով ֆինանսական խթաններ և աջակցելով երկարաժամկետ զարգացման նախաձեռնություններին։

Աջակցության հիմնական ուղղություններն են՝

1.Կրթություն և նորարարություն

2.Տնտեսական զարգացում և համագործակցություն

3.Սոցիալական համագործակցություն և համերաշխություն

4.Թվային ներառում և ներդրումներ

5.Տրանսպորտ և լոգիստիկա

6.Շրջակա միջավայր, կլիմա և էներգիա

7.Երիտասարդություն, խաղաղություն և անվտանգություն

8.Կանանց հզորացում

9.Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և ներառական ենթակառուցվածքներ

10.Տրավմայի հաղթահարում և ներառական զարգացում

Մրցույթին կարող են մասնակցել տեղական հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները և այլ ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք գործում են կամ ծրագրեր են իրականացնում Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում, ինչպես նաև Շիրակի մարզի Ախուրյանի և Արմավիրի մարզի Մարգարայի հարակից բնակավայրերում։

Դրամաշնորհի չափը կազմում է 23,000-ից մինչև 90,000 ԱՄՆ դոլար։

Կազմակերպությունների և գործարար հատվածի ներգրավման դեպքում նախատեսվում է համաֆինանսավորում՝ դրամաշնորհի ընդհանուր գումարի 25%-ի չափով։

Ծրագրի իրականացման հիմնական տևողությունը 16 ամիս է, իսկ նորարարական ներդրումների համար նախատեսվում է լրացուցիչ աջակցություն։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի հուլիսի 3-ը, ժամը 18:00:

📎 Դիմելու համար լրացրեք հայտը՝

https://forms.office.com/e/gyvBa8bHQU

Եթե ձեր կազմակերպությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ համայնքների զարգացման, սոցիալական համախմբման և նորարարական լուծումների ներդրման գործում, միացե՛ք ծրագրին և ներկայացրեք ձեր գաղափարը։