Սիփան Փաշինյանը՝ Տավուշի մարզպե՞տ․ «Հրապարակ»

· Տավուշի Մարզ

Սիփան Փաշինյանը՝ Տավուշի մարզպե՞տ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իջեւանյան իշխանական շրջանակներում խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի մեծ եղբո Արտակի որդին ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, նշանակվելու է Տավուշի մարզպետ։

Նա նախորդ գումարման պատգամավոր էր, որից հետո Ուկրաինայում զբաղվում էր գործարարությամբ, բայց նախընտրական քարոզչության շրջանում ժամանել էր Հայաստան` հորեղբոր վերընտրվելուն աջակցելու։

Նա անգամ մարզեր էր գնում, քարոզչություն անում, եւ մի գյուղում՝ տեսանյութերից մեկում հենց նրան էր գյուղացիներից մեկն ասում` ներողություն խնդրելով չի լինի, դրանով ձեր արածների հետեւանքները չեք մաքրի: Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր Հայկ Ղալումյանը, հիշեցնենք, Տավուշի մարզպետ է աշխատում 2021թ․ ապրիլի 8-ից: Նա մայիսի 8-ից գտնվում էր նախընտրական արձակուրդում, ՔՊ-ի օգտին քարոզչություն էր անում։

Հունիսի 8-ից հետո Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում Հայկ Ղալումյանի ոչ մի որոշում չկա, նրա մասնակցությամբ որեւէ միջոցառում, ժողովի վերաբերյալ տեղեկատվություն զետեղված չեն։ Նա ՔՊ ընտրացուցակի 49-րդ համարն է, իսկ ՔՊ-ն 64 մանդատ է ստանում: