Համայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպք ենբացահայտել

· Տավուշի Մարզ

Համայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպք ենբացահայտել

Հունիսի 17-ին պետական ունեցվածքի գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել նաև Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում։

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել են, որ Մովսես գյուղի 74-ամյա երկու բնակիչ հողաշերտի տակից քանդելու միջոցով ապամոնտաժել և գողացել են այգիների ոռոգման համար նախատեսված ջրագծից 15 մետր մետաղյա խողովակաշար, ապա «ՈւԱԶ»-ով տեղափոխել իրենցից մեկի առանձնատան տարածք։

Գողոնը հայտնաբերվել է։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին։