Էլեկտրաէներգիայի անջատումներ Տավուշի մարզում հունիսի 23-ին

· Տավուշի Մարզ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Տավուշի մարզում հունիսի 23-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

10:00-12:00 Ազատամուտ գյուղ՝ 1-9 փողոցներ մասնակի, Ա. Անտոնյան, Ռ. Գևորգյան և Ա. Ափինյան փողոցներ մասնակի,

12:30-14:30 Ազատամուտ գյուղ՝ 1-ին, 10-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ փողոցներ, Ա. Հակոբյան, Լ. Աղբալյան, Բարեկամության, Կ. Թիրաբյան փողոցներ մասնակի,

11:30-15:30 Հովք և Գոշ գյուղեր մասնակի,

13:00-15:00 Իջևան քաղաք՝ Աբովյան փողոց մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: