Մարզիկները համայնքը պատվով ներկայացնելով՝ արժանացել են մրցանակային տեղերի. Նոյեմբերյանի համայնքապետարան

Հունիսի 23-ին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը հյուրընկակեց և շնորհավորեց այն պատանի մարզիկներին, ովքեր փայլուն արդյունքներ են գրանցել հունիսի 18-ին Երևանում կայացած Հայաստանի թաեքվոնդոյի պատանիների առաջնությունում։
Մարզիկները համայնքը պատվով ներկայացնելով՝ արժանացել են մրցանակային տեղերի․
🥇 Վաչագան Եգանյան – 33 կգ քաշային կարգում դարձել է Հայաստանի չեմպիոն
🥇 Կարեն Բարսեղյան – 53 կգ քաշային կարգում դարձել է Հայաստանի չեմպիոն
🥇 Արփի Ջանինյան – 51 կգ քաշային կարգում դարձել է Հայաստանի չեմպիոն
🥉 Նարեկ Ամիրզյան – 33 կգ քաշային կարգում դարձել է Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։
Համայնքի ղեկավարը բարձր գնահատեց մարզիկների նվաճումները, շնորհակալություն հայտնեց նաև նրանց մարզիչներին՝ Սասուն Եգանյանին, Հայկ Ղազարյանին և Մարիամ Պետրոսյանին, ովքեր իրենց նվիրված աշխատանքի շնորհիվ նպաստում են երիտասարդ մարզիկների հաջողություններին։