Էլեկտրաէներգիայի անջատումներ Տավուշի մարզում հունիսի 25-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00-12:00 Վերին Ծաղկավան, Վարագավան, Պառավաքար գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-14:00 Իջևան քաղաք՝ Օհանյան, Բլբուլյան, Մյասնիկյան, Մեհրաբյան, Երևանյան, Սարալանջի, Ասլանյան փողոցներ, Խոլարքեր սարամաս, Գանձաքար գյուղ մասնակի, «Գազպրոմ Արմենիա»-ի Տավուշի մասնաճյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-15:00 Տավուշ գյուղ, Բերդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:00-13:00 Այգեձոր, Չինարի գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: