Էլեկտրաէներգիայի անջատումներ Տավուշի մարզում հունիսի 26-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00-14:00 Կիրանց, Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար գյուղեր, հեռուստակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-15:00 Բերդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մովսես, Նորաշեն, Վերին Կարմիր Աղբյուր գյուղ մասնակի, Բագրատաշեն, Դեբեդավան գյուղեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,
12:00-14:00 Դիտավան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: