Կարևոր տեղեկատվություն Նոյեմբերյան-Արճիս-Բագրատաշեն-Բարեկամավան երթուղիներից օգտվողների համար. Նոյեմբերյանի համայնքապետարան

Հարգելի՛ բնակիչներ,
Արդեն 2 շաբաթ է, ինչ բնակիչների առաջարկով և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ավելացվել են ևս 3 համայնքային տրանսպորտային երթուղիներ դեպի Արճիս, Բագրատաշեն և Բարեկամավան բնակավայրեր։
Նոյեմբերյան քաղաքից վերջին երթուղին իրականացվում է ժամը 18։15-ին, սակայն, ցավոք, այս ընթացքում երթուղին գրեթե ուղևորներ չի ունեցել։
Հորդորում ենք օգտվել համայնքային տրանսպորտից, քանի որ երթուղիների պահպանումն ու շարունակական աշխատանքը կախված են դրանց պահանջարկից և օգտագործման մակարդակից։
Խնդրում ենք նաև տեղեկացնել ձեր հարազատներին, հարևաններին և համայնքի մյուս բնակիչներին նոր երթուղիների մասին, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիներ օգտվեն այս ծառայությունից։
Շնորհակալություն համագործակցության համար։
