Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ

· Տավուշի Մարզ

Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ

Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների օպերատիվ տեղեկության համաձայն՝ Լուսահովիտ գյուղի մի բնակիչ էլ կանեփ էր աճեցրել իր հողամասում։

Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 8-ին կատարված զննությամբ հայտնաբերվել է մշակված կանեփի վեց թուփ։

Հիշեցնենք, որ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը քրեորեն պատժելի արարք է: