Օգոստոսի 21-22-ը Սևանի ափը կվերածվի երիտասարդական երաժշտության կենտրոնի. «ՎարշաՖեստ 2026» երաժշտական մրցույթ-փառատոնը՝ Սևանի ափին
· Հայաստան

2026 թվականի օգոստոսի 21-22 Սևանա լճի ափ | Sevan Festival City
| Գեղարքունիքի մարզ
Այս ամառ Սևանի ափը կդառնա երիտասարդական երաժշտության գլխավոր բեմը։ «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնը միավորում է Հայաստանի նորաստեղծ երաժշտախմբերին՝ նրանց տալով հնարավորություն ներկայանալու մեծ բեմում, բացահայտվելու, մրցելու և ձեռք բերելու նոր համագործակցություններ։
Երկու օր շարունակ ձեզ սպասում են՝
* կենդանի երաժշտություն,
*DJ-ների մասնակցությամբ երեկույթներ,
* վրանային ճամբար,
* տոնավաճառ՝ Գեղարքունիքի մարզի տնտեսվարողների մասնակցությամբ,
* 10 խաղային հարթակ,
*նոր ծանոթություններ, անմոռանալի մթնոլորտ և ամառային լավագույն հիշողություններ։
Փառատոնի եզրափակիչ ակորդը կլինի մրցանակաբաշխությունն ու տպավորիչ Գալա համերգը։
Եթե սիրում եք կենդանի երաժշտությունը, բաց երկնքի տակ անցկացրած օրերը և նոր բացահայտումները, ապա «Վարչաֆեստ 2026»-ը հենց այն վայրն է, որտեղ պետք է լինեք։
Պահպանեք ամսաթվերը՝ օգոստոսի 21-22, և պատրաստվեք դառնալու այս տարվա ամենահնչեղ երաժշտական իրադարձության մի մասը։