Կառավարության որոշմամբ ավելի քան 323 մլն դրամ կհատկացվի Տավուշի մարզում սուբվենցիոն 3 ծրագրերի համաֆինանսավորմանը

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը տեղեկացնում է.
Կառավարության որոշմամբ ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1 մլրդ 35 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։ Հատկացված գումարից 323,8 մլն դրամ
համաֆինանսավորմամբ կուղղվի Տավուշի մարզում իրականացվող սուբվենցիոն երեք ծրագրերին`
** Տավուշի մարզում իրականացվող ծրագրերն ու դրանց ընթացիկ կարգավիճակը ներկայացված են ստորև.
** Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի թիվ 1 մանկապարտեզի շենքի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 30%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 120 սանի համար),
** Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրի 2-րդ փողոցի սալապատում տուֆով (կատարված շինարարական աշխատանքները՝ 75%, սալարկվել է 1739 քմ մակերեսով ճանապարհ),
** Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Սարիբեկ Օհանյան փողոցի 1-ին նրբանցքի հիմնանորոգում և սալարկում տուֆով (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, սալարկվել է 2354 քմ մակերեսով ճանապարհ)
Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) կապիտալ ծրագրերի միջև՝ 57 միլիոն 750 հազար դրամ գումարի չափով: Ֆինանսական հատկացումն ուղղվելու է Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում միջազգային ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ հողամասերի ձեռքբերմանը:
2029 թվականին Հայաստանը և Վրաստանը համատեղ հյուրընկալելու են ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այս հեղինակավոր ստուգատեսի անցկացման հիմնական պայմաններից է հանրապետությունում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստանդարտներին համապատասխանող մարզադաշտերի առկայությունը։
ՀՀ կառավարություն