ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ. ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ

· Տավուշի Մարզ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ. ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ

Մարզային այցելությունների շարքում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 16-ին Տավուշի մարզում էր՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

Դիլիջանում նախարարն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության և Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակազմերի հետ, որին ներկա էր նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: Հաշվի առնելով անտառային հրդեհների նախորդ տարվա դեպքերը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրվեց կանխարգելիչ միջոցառումների և հանրային իրազեկման աշխատանքների արդյունավետ կազմակերպման վրա։

Աշխատանքային խորհրդակցությունների ավարտին նախարարն անդրադարձավ առկա խնդիրներին, տվեց համապատասխան հանձնարարականներ և ընդգծեց, որ դրանց իրականացումը նպաստելու է մարզային ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության և ծառայությունների որակի բարձրացմանը։

ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia