Էլեկտրաէներգիայի անջատումներ Տավուշի մարզում հուլիսի 21-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11։00-14։00 Բաղանիս, Ջուջևան, Ոսկեվան, Կոթի, Ոսկեպար, Բարեկամավան գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Գայի, Աբովյան, Հովսեփյան փողոցներ մասնակի,
12:00-14:00 Լուսաձոր, Լուսահովիտ, Ակնաղբյուր, Խաշթառակ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: