Մեկնարկել է ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը ՝ նախատեսված առաջնահերթություն ունեցող սովորողների համար
· Հայաստան

Մեկնարկել է ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը՝ նախատեսված առաջնահերթություն ունեցող սովորողների համար։
Այս փուլում կարող են հայտագրվել՝
1.տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները,
2. տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները,
3.տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող ներքոնշյալ խմբերի երեխաները.
☑ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները,
☑խնամակալության տակ գտնվող երեխաները,
☑հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները։
Համակարգը արտոնություն ունեցողների համար բաց կլինի մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 24։00–ն ներառյալ։
Նշված ժամկետի ավարտից հետո՝ օգոստոսի 4–ին՝ ժամը 09:00-ից ավագ դպրոցի ընդունելության հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ 2-րդ փուլով:
my.emis.am հարթակում գրանցվելու տեսաուղեցույց՝ https://tinyurl.com/32szmaja
Ավագ դպրոցի հայտագրման տեսաուղեցույց՝ https://tinyurl.com/yfapdm4t
Հայտագրման գործընթացի մանրամասները`