Մեկնարկում է «ԱՐԱԳԱԾԻ ՇՈՒՐՋԸ 2026» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը

· Հայաստան

Մեկնարկում է «ԱՐԱԳԱԾԻ ՇՈՒՐՋԸ 2026» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը

Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Ապարան համայնքապետարանի աջակցությամբ 2026 թվականի օգոստոսի 22–23-ին Ապարան համայնքում կանցկացվի «TOUR D'ARAGATS / ԱՐԱԳԱԾԻ ՇՈՒՐՋԸ 2026» հեծանվասպորտի միջազգային երկրորդ առաջնությունը։

*Նախագիծը նպատակ ունի նպաստել Հայաստանում հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի զարգացմանը, խթանել առողջ ապրելակերպը, ակտիվ հանգիստը և մարզային զբոսաշրջությունը, ինչպես նաև ձևավորել միջազգային

ճանաչում ունեցող ամենամյա մարզական միջոցառում։

*Օգոստոսի 22-23 Ապարանում կմեկնարկի TOUR D'ARAGATS 2026 ԱՐԱԳԱԾԻ ՇՈՒՐՋԸ հեծանվասպորտի միջազգային երկրորդ առաջնությունը՝ 3 միլիոն ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով, որը նախատեսված է սիրողական և գործող

մարզիկների՝ տղամարդկանց և կանանց մրցապայքարի 5 խմբերի համար.

• Սիրողական՝ տղամարդիկ՝ 17–35 տարեկան

• Սիրողական՝ տղամարդիկ՝ 36–50 տարեկան

• Սիրողական՝ տղամարդիկ՝ 51 տարեկան և բարձր

• Սիրողական՝ կանայք՝ 17 տարեկան և բարձր

• Մարզիկներ, ովքեր 2022–2026 թվականներին (վերջին 5 տարիներին) մասնակցել են իրենց պետության առաջնություններին։

Բոլոր 5 խմբերի համար սահմանված են հետևյալ մրցանակային տեղերը՝

• 1-ին տեղ – 300,000 ՀՀ դրամ

• 2-րդ տեղ – 200,000 ՀՀ դրամ

• 3-րդ տեղ – 100,000 ՀՀ դրամ

4–7-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան հատուկ պատվոգրեր, իսկ մնացած մասնակիցները՝ մասնակցության հավաստագրեր։

Էլեկտրական հեծանիվներով մասնակիցները կարող են մասնակցել ոչ մրցակցային ձևաչափով՝ որպես զբոսաշրջիկներ։

Մանրամասներն ու գրանցման հղումն այստեղ.

https://www.facebook.com/events/1591935478765002

Հեռ. 091 566 001

Տեսահոլովակի հղումը.

https://www.facebook.com/reel/1000873802737345