Բացահայտիր Տավուշը. Ճերմակավան. Տավուշի լքված բնակավայրն ու նրա դարավոր ժառանգությունը

Ճերմակավանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում՝ Գետիկի հովտի ձախափնյա լանջին:
Բնակավայրը տեղակայված է Խաչարձան գյուղից 11 կմ հարավ-արևմուտք՝ ծովի մակարդակից 1650 մետր բարձրության վրա, և վարչականորեն պատկանում է Խաչարձան համայնքին:
Պատմականորեն գյուղը հայտնի է եղել Աղքիլիսա անվանմամբ: Հայաստանի Անկախության հռչակումից հետո՝ 1991 թվականի ապրիլի 3-ին, բնակավայրը պաշտոնապես վերանվանվել է Ճերմակավան:
Ժամանակի ընթացքում գյուղն աստիճանաբար ամայացել է: Եթե 1989 թվականին այստեղ ապրում էր 40 բնակիչ, ապա հետագա տարիներին բնակչության թվաքանակը կտրուկ նվազել է, և 2011 թվականի մարդահամարի տվյալներով գյուղն արդեն մշտական բնակչություն չի ունեցել: Այն տարիներին, երբ բնակավայրը դեռևս աշխույժ էր, տեղացիների տնտեսության հիմնական ճյուղերն են եղել անասնապահությունը և դաշտավարությունը:
Չնայած իր ներկայիս ամայի վիճակին՝ Ճերմակավանն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն: Գյուղի տարածքում է գտնվում հին գյուղատեղին, ինչպես նաև պատմական գերեզմանոցը: Բնակավայրի ամենանշանավոր հուշարձանը բլրի վրա գտնվող 10-12-րդ դարերի եկեղեցին է, որը տեղացիների և պատմիչների շրջանում հայտնի է նաև «Աղքիլիսա» կամ «Սպիտակ եղցի» անուններով: Այս կառույցն ունի պատմական մեծ արժեք:
Աշխարհագրական կոորդինատները՝ 40°43'0"N 45°02'0"E: