Էլեկգրաէներգիայի անջատումներ Տավուշի մարզում ապրիլի 22-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
10:00-12:00 Իջևան քաղաք՝ Ղարագյոզյան, Թևոսյան, Երևանյան փողոցներ մասնակի,
12:30-14:30 Իջևան քաղաք՝ Ղարագյոզյան, Պռոշյան և Երևանյան փողոցներ մասնակի,
11:00-15:00 Բերդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Աղբյուր Սերոբի փողոց,
11:00-13:00 Վերին Ծաղկավան, Վարագավան, Պառավաքար գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:00-16:00 Սևքար գյուղ, հեռուստակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աճարկուտ, Կիրանց, Ներքին Ծաղկավան գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: