Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
· Հայաստան

Հանրապետության տարածքում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ի գիշերը, օգոստոսի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրպոպ։
Քամինհարավարևմտյան 2-5 մ/վ։ Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-2-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։