Համապետական շաբաթօրյակ. Բերդ համայնք

· Բերդ

Համապետական շաբաթօրյակ. Բերդ համայնք

Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ ապրիլի 26-ը հայտարարված է մարզային շաբաթօրյակի օր։

Իրականացվելիք աշխատանքների շրջանակում Բերդ քաղաքում և բնակավայրերում բարեկարգվելու են պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու հարակից տարածքները:

Շաբաթօրյակն առավել արդյունավետ անցկացնելու նպատակով ակնկալում ենք համայնքի բնակիչների, բնակավայրում գործող հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը բարեկարգման և մաքրման աշխատանքներին:

Աշխատանքները մեկնարկելու են ժամը ժամը 10:00-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 055 88 02 58 հեռախոսահամարին(Կալին Մանուչարյան, շաբաթօրյակի պատասխանատու)- գրում է Բերդի համայնքապետարանը: