Փոփոխություն է կատարվել ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտի ներկայացման կարգում. ՀՀ ԿԳՄՍն
· Հայաստան

Փոփոխություն է կատարվել ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտի ներկայացման կարգում։
Բժշկի թույլտվություն կամ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու փոխարեն մասնակիցը կարող է նաև մրցման վայրում լրացնել առողջ լինելու մասին համապատասխան փաստաթուղթը:
Հիշեցնենք, որ մասնակիցը պետք է կարողանա առանց դադարի հեծանիվ վարել առնվազն 25 կմ և պատրաստակամ լինի օգոստոսին մասնակցել նախապատրաստական մարզումներին։
Հեծանվային արշավի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 6-ը ներառյալ։
«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը կանցկացվի օգոստոսի 29-30-ը՝ սեպտեմբերին կայանալիք «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ։