Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան
· Հայաստան

Այս տարվա օգոստոսին և՛ օդի ջերմաստիճանը, և՛ տեղումների քանակը կլինի կլիմայական նորմայի սահմաններում, ինչը նշանակում է, որ ամսվա ընթաքում հանրապետության տարածքում արտառոց շոգեր կամ արտառոց ցրտեր չեն սպասվում:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Մեզ սպասվում են մեղմ կլիմայական պայմաններին բնորոշ օգոստոս»,-հայտնել է նա։