Բախումներ՝ Դիմաց լեռան վրա․ զբոսավարը պահանջում է պարեկային վերահսկողություն

· Տավուշի Մարզ

Բախումներ՝ Դիմաց լեռան վրա․ զբոսավարը պահանջում է պարեկային վերահսկողություն

Քաղաքացու ձայն-ը գրում է.

«Սա արդեն մարդկանց անվտանգության խնդիր է»․  զբոսավար  Սոնա Հայրապետյանը պատասխանատու գերատեսչություններին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Դիմաց լեռան վրա ստեղծված վտանգավոր իրավիճակը կարգավորելու համար։

Ահազանգի համաձայն՝ զբոսաշրջիկների միջև բախումները հաճախակի են դարձել, և տարածքում մշտական պարեկային ծառայության անհրաժեշտություն կա։ Մասնավորապես գրել է 

«Խնդրում եմ ուշադրություն դարձնել Դիմաց լեռան հետ կապված ստեղծված իրավիճակին։


Խնդրում եմ այս խնդրին լրջորեն ուշադրություն դարձնել բոլոր պատասխանատու անձանց, ոլորտի ներկայացուցիչներին և հատկապես տուրիզմով զբաղվողներին։
Դիմաց լեռան վրա օրեցօր չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծվում․ տարբեր խմբերի զբոսաշրջիկների միջև հաճախակի տեղի են ունենում բախումներ:


Դիմաց լեռն օրեցօր ավելի մեծ թվով այցելուներ է ընդունում, և նման իրավիճակները կարող են շատ ավելի լուրջ հետևանքներ ունենալ։
Կարծում եմ՝ ժամանակն է, որ համապատասխան մարմինները լրջորեն զբաղվեն այս հարցով։

Անհրաժեշտ է քննարկել տարածքում պարեկային կամ վերահսկողության ծառայության մշտական ներկայության հնարավորությունը, հատկապես զբոսաշրջային ակտիվ օրերին։
Սա արդեն միայն զբոսաշրջության հարց չէ․ սա մարդկանց անվտանգության խնդիր է։


Խնդրում եմ համապատասխան կառույցներին և ոլորտի պատասխանատուներին արձագանքել և կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, քանի դեռ որևէ ավելի ծանր դեպք չի արձանագրվել»․

Սոնա Հայրապետյան