Կիրանցի զարգացման նոր ծրագիրը մեկնարկել է․ բնակավայրի պատմամշակութային և զբոսաշրջային ներուժը՝ ուշադրության կենտրոնում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի զարգացման ծրագրի մշակման, հաստատման և իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից և շահագրգիռ այլ կառույցներից:
Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Կիրանցի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունը և ջանքերի համատեղումը։Նա նշել է, որ Կիրանցն ունի պատմամշակութային, բնապահպանական և զբոսաշրջային ներուժ, որի բացահայտումն ու հանրահռչակումը ներառված է Կառավարության նոր ծրագրում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային խմբի գործունեության շրջանակին, Կիրանց բնակավայրի զարգացման հնարավորություններին, առկա խնդիրներին և առաջնահերթություններին, ծրագրի մշակման հետագա քայլերին և առաջիկա անելիքներին առնչվող հարցեր