ԽՍՀՄ-ի համեմատ ոռոգելի հողերը 3 անգամ նվազել են. «Հրապարակ օրաթերթ»

· Տավուշի Մարզ

ԽՍՀՄ-ի համեմատ ոռոգելի հողերը 3 անգամ նվազել են. «Հրապարակ օրաթերթ»

Տավուշի մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ ըստ հողային հաշվեկշռի՝ 2026 թ․ հուլիսի 1-ի դրությամբ Տավուշի մարզի ոռոգելի հողերը կազմում են 6472,2 հեկտար, ըստ ՋՕԸ-ի պայմանագրի՝ 3650 հեկտար: Ըստ Տավուշի մարզպետարանի՝ 2021թվականի գործունեության ծրագրի՝ մինչև 1990 թվականը Տավուշի մարզի ներկայիս տարածքում ոռոգելի հողերը եղել են 20 հազար 789 հեկտար։

Այսինքն՝ ներկայումս Տավուշում ոռոգվող հողերը մոտ 3 անգամ պակաս են խորհրդային ժամանակ այդ տարածքում ոռոգվող հողերից։ 2017թվականին Տավուշի մարզում նախատեսված էր Հախումի, Կողբի ջրամբարների կառուցում, սակայն այդ ջրամբարներն այդպես էլ մնացին թղթի վրա։